Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Октябрь
2021

«Դուք էլի ձեր խմբակով որոշել եք՝ ում ինչ տաք, ումից ինչ վերցնեք». Լևոն Գալստյանը՝ ԶՊՄԿ գործարքի մասին

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը – Պարո՛ն Գալստյան, կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում նախօրեին տեղադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է, որը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետեր։ Որքանո՞վ է օրինական այս […]

The post «Դուք էլի ձեր խմբակով որոշել եք՝ ում ինչ տաք, ումից ինչ վերցնեք». Լևոն Գալստյանը՝ ԶՊՄԿ գործարքի մասին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը

– Պարո՛ն Գալստյան, կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում նախօրեին տեղադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է, որը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետեր։ Որքանո՞վ է օրինական այս ամբողջ գործընթացը։ Այսպիսի նախադեպ երբևէ եղե՞լ է։

– Իրականում ես դրա մասնագետը չեմ, բայց որքան գիտեմ՝ 60 տոկոսից 25 տոկոսն է անցել կառավարությանը։ Սա սովորական գործելաոճի շարունակությունն է, որը տեսնում ենք վերջին 20 տարում այդ ոլորտում։ Եվ ես որևէ տարբերություն չեմ տեսնում՝ այն ժամանակ գաղտնի գործարքներով անհայտ կազմակերպությունների միջոցով էին վաճառում, հիմա էլ, այսպես կոչված, մոդեռնացված ձևերով են իրականացնում։

– Դուք որոշ ժամանակ առաջ կանխատեսում էիք պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ նման զարգացումներ, ընդհուպ որ այն ռուսական ընկերության է վաճառվելու։

– Ես ինտուիցիա ունեմ, հավատում եմ դրան, և հաճախ այն ինձ չի խաբում։ Եվ տրամաբանորեն ակնհայտ է, թե ուր է գնում այս գործընթացը։

– Շարունակ խոսվել է կոմբինատի աշխատակիցներին շահագործելու մասին, ճորտատիրական կարգերի մասին։ Հիմա, երբ փոխվում է սեփականատերը, և 25 տոկոսը կառավարությանն է անցել, աշխատողների իրավունքների տեսանկյունից որոշակի փոփոխություն հնարավո՞ր է։

Կարող եմ իմ կարծիքն ասել, որ որևէ փոփոխություն էլ չի կարող լինել։ Ինչ-որ մարդիկ, որոնք արդեն 20-30 տարի իրենց դրել են Հայաստանում որոշում կայացնողների տեղ, իրենց թվում է, թե ամեն ինչից գիտակ են, ամեն ինչ հասկանում են և ամեն ինչ ճիշտ են անում։ Այդպես եղել է, հիմա էլ նույն կերպ շարունակվում է, և քանի գնում է՝ այդ մտայնությունը խորանում է։

Հիմա այս երեք կառավարիչները նույն մտայնությամբ տառապող մարդկանց խումբ են, ինչպես նախորդները: Դեռ սրանց ամբիցիաները մի քիչ ավելի շատ են, որովհետև մտածում են՝ իրենք հեղափոխություն են արել, դրա համար իրենց մոտ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Եվ դրա հետևանքները տեսանք՝ ինչ եղան, երբ մարդիկ, չունենալով գիտելիքներ, փորձում են խնդիրներին լուծումներ գտնել: Իրենց կարծիքով գտնում են ամենաճիշտ լուծումը, հետո պարզվում է, որ դա սխալ, հաճախ նաև աղետների տանող լուծում է:

Ես այս առնչությամբ նույն մտավախությունն ունեմ. սա նույնպես ինչ-որ անհասկանալի տեղ տանող գործողություն է, որն արվել է գաղտնի, ժողովրդի թիկունքում, ու էլի վստահ եմ՝ առանց լուրջ մասնագիտական և այլ ռիսկերի վերլուծության: Ինչ կփոխվի՝ չեմ կարող ասել, բայց ես հույս չունեմ, որ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը:

– Ամեն դեպքում նոր կառավարության ձևավորումից հետո էլ հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները լուծումներ չեն ստանում:

– Ցանկացած խնդիր լուծելու համար առաջին հերթին պետք է ունենաս տեղեկատվության հստակ փաթեթ, որը կլինի հավաստի, հիմնավոր և կասկած չհարուցող, ինչն այս իշխանությունները, վստահ եմ՝ չունեն: Ինչ-որ տեղ դրանք կան, բայց չկան այն մարդիկ, որոնք կարող են դա ի մի բերել:

Երկրորդ՝ այդ փաթեթն ունենալու դեպքում պետք է ունենաս մասնագիտական ներուժ դա ճիշտ վերլուծելու և ճիշտ հետևություններ անելու, մարտավարություն և ռազմավարություն մշակելու համար: Երրորդ՝ պետք է ունենաս կամք ինչ-որ բան անելու: Սրանցից ոչ մեկը չեմ տեսնում ո՛չ նախկին կառավարությունների, ո՛չ ներկա կառավարության մոտ: Իսկ եթե այս ամենը չկա, չեն լինի դրական փոփոխություններ:

Բախտի բերմամբ կարող է ինչ-որ բան ստացվել, բայց բախտի բերմամբ մենք տեսանք՝ ինչ ստացանք: Մարդիկ մտածում էին, որ իրենք իրենց մտածմունքների մեջ առաջացած ինչ-որ գործողությունների պլաններով կարող են գլոբալ հարցեր լուծել, բայց պարզվեց, որ այդպես չէ: Իրենց այդ «շուստրիությունը» միայն իրենց բակում կարող է անցնել: Իսկ լուրջ շրջանակների հետ իրենք դառնում են ուղղակի ոտքի տակի քարի կտոր, որ կարող են ոտքով խփել, ու իրենք թռչեն եսիմ ուր: Եվ այդպես էլ եղավ:

Հիմա իրենք փորձում են ինչ-որ բաներ անել. երբ հավի վիզը կտրում ես, մի 5 րոպե թպրտում է, հիմա այդ թպրտոցն արդեն տհաճ է: Իսկ դա իսկապես թպրտոց է, որովհետև դու չունես այն ներուժը, որ կարողանաս ինչ-որ ռեալ փոփոխություններ անել՝ լինի հանքարդյունաբերության ոլորտ թե այլ ոլորտ:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս կոմբինատը նորից նույն ճակատագրին է արժանանալու, ինչպես նախկինում, այսինքն՝ հանքի շահագործման առումով մոտեցումների փոփոխություն չի լինելու:

– Այդ ձեռնարկությունը պետություն է պետության մեջ: Իրեն այս եղանակով վերաբերվելը նշանակում է հերթական անգամ և՛ պետությունն արժեզրկել, և՛ քաղաքացուն, և՛ ժողովրդին, և բնությունը: Այսինքն՝ դուք էլի ձեր խմբակով որոշել եք՝ ում ինչ տաք, ումից ինչ վերցնեք, ինչ-որ պայմանավորվածությունների եք եկել, որից էլի ոչ ոք տեղյակ չէ, ինչպես մնացած բոլոր դեպքերում:

Մեկը Ծաղկաձորում հյուրանոց էր նվիրում ու դրանից հետո ազատ ման գալիս, մյուսը արտասահմանում է գտնվում, չնայած իր վրա երեք քրեական գործ կա և այլն: Դա ճաշակով արդարադատություն է կամ ճաշակով որոշումներ: Մարդիկ շարունակում են մտածել, որ իրենք կարող են 5-6 հոգով որոշել պետության, ժողովրդի, բնության և ամեն ինչի ճակատագիրը՝ առանց լուրջ վերլուծություններ անելու: Հետևանքները, ցավոք սրտի, տեսել ենք, որ շատ ավելի աղետալի են, դրա համար չեմ ուզում համեմատել ու ասել, թե սրա հետևանքով ինչ աղետներ կլինեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am

The post «Դուք էլի ձեր խմբակով որոշել եք՝ ում ինչ տաք, ումից ինչ վերցնեք». Լևոն Գալստյանը՝ ԶՊՄԿ գործարքի մասին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва подписала ряд крупных соглашений на Петербургском форуме


Спорт в России и мире
Москва

Что можно отметить в этот день


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Уимблдон и Олимпиада? Что нужно знать о планах Рыбакиной после Ролан Гаррос


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Летние переключения тепловых нагрузок в Москве позволят сократить выбросы парниковых газов на 250 тысяч тонн





Путин в России и мире
Москва

Путин: в ядерную доктрину РФ могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков



Москва

Лазурные автобусы уйдут из Петрозаводска, новых ждать до 2027 года?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net