Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չենք մոռացել, որ՝ հայ ռազմագերիները դեռևս գտնվում են ադրբեջանական բանտերում, մայիսի 12-ից մինչև հիմա ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում, միջազգային մակարդակով օրինականացվում է ուժի կիրառման ճանապարհով ինքնորոշման իրավունքը խեղդելու նախադեպը, միջազգային մակարդակով օրինականացվում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Պետք է շարունակել […]
The post Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ․ Մարուքյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չենք մոռացել, որ՝
հայ ռազմագերիները դեռևս գտնվում են ադրբեջանական բանտերում,
մայիսի 12-ից մինչև հիմա ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում,
միջազգային մակարդակով օրինականացվում է ուժի կիրառման ճանապարհով ինքնորոշման իրավունքը խեղդելու նախադեպը,
միջազգային մակարդակով օրինականացվում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
Պետք է շարունակել պայքարել, ակտիվ դիվանագիտություն բանեցնել բոլոր միջազգային հարթակներում և թույլ չտալ այս ամենի օրինականացումը:
Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ»։
The post Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ․ Մարուքյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.