Ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Սաակաշվիլին արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարների խորհրդի ղեկավարը: Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվականը: «Մեր իրավապահ մարմինները նախապես տեղեկություններ ունեին նրա տեղաշարժի մասին` Ուկրաինայից Վրաստան: Այս գործընթացը լիովին վերահսկվում էր», – ասել է վարչապետը: …