Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Август
2021

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը․ FIP.am

0

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում: Վիքիպեդիայում Տիգրանաշենի պաշտոնական լեզուն ադրբեջաներենը չէ․ Փաստաբանը սխալվում է Օգոստոսի 23-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր […]

The post Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը․ FIP.am appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Վիքիպեդիայում Տիգրանաշենի պաշտոնական լեզուն ադրբեջաներենը չէ․ Փաստաբանը սխալվում է

Օգոստոսի 23-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Wikipedia-ում Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի հոդվածին։ Փաստաբանն ահազանգել էր, որ, իբրև, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում պաշտոնական լեզուն արդեն միայն ադրբեջաներենն է։

«Մեկ ամիս առաջ գյուղի լեզուն հայերենն ու ադրբեջաներենն էր, հիմա եկավ Ապագան՝ ադրբեջանական ապագան, կարևորը՝ դուխով ժողովուրդ ջան, դուխոով…»,- հավելել էր Մակինյանը։

Ամրամ Մակինյանի գրառումը տարածել են էին Analitik.am7or.amArmdaily.amblog.168.am լրատվականները և մի շարք սունկ կայքեր։ 

Սակայն ո՛չ փաստաբանի և ո՛չ էլ լրատվականների հրապարակումներում հստակ չէր նշվում, որ խոսքը միմիայն Wikipedia-ի հոդվածին է վերաբերում, որը, իմիջիայլոց, ցանկացած մարդ՝ ցանկացած պահի կարող է խմբագրել և փոփոխել ինչպես ցանկանում է։ Ֆեյսբուքյան օգտատերերը, ընթերցելով միայն վերնագիրը, սխալ հետևություններ էին արել և իրենց դժգոհությունն էին հայտնում մեկնաբանություններում։

Բացի այդ, ուսումնասիրելով Wikipedia-ում Տիգրանաշենի վերաբերյալ հոդվածի պատմությունը և խմբագրման նախորդ տարբերակները, կարող ենք համոզվել, որ հոդվածի ստեղծման իսկ պահից, որպես գյուղի պաշտոնական լեզու, ադրբեջաներենը եղել է նշված:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ պնդումը, թե Տիգրանաշեն գյուղում պաշտոնական լեզուն արդեն միայն ադրբեջաներենն է՝ մանիպուլյատիվ է, իսկ Wikipedia էնցիկլոպեդիայում հոդվածներում յուրաքանչյուրը կարող է փոփոխություն անել։

Դաստիարակության պարտականությունների չկատարելու համար տուգանք նախատեսող օրենքը նոր չի ընդունվել

Նախորդ շաբաթ մի շարք լրատվականներ՝ araratnews.amBlog.168.amiravaban.net և սունկ կայքեր գրել էին, որ ծնողները կտուգանվեն՝ երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար։

Հոդվածում նկարագրվում էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 178-րդ հոդվածը, համաձայն որի՝ անչափահաս երեխայի ծնողները կամ նրանց փոխարինողները կարող են տուգանվել երեխայի դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելու և անչափահասի կողմից թմրանյութ, ոգելից խմիչքներ օգտագործելու կամ վերջինիս կողմից այլ իրավախատումներ իրագործելու համար։

Նմանատիպ հրապարակումները, ընդհանուր վերցված, ստացել են հազարից ավելի արձագանքներ և հարյուրավոր օգտատերերի զայրույթ արտահայտող մեկնաբանություններ։ Սակայն հատկանշական է, որ այս հոդվածը գործում է դեռևս 1986 թվականից և վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 2012 թվականին։

Կարևոր է նշել, որ լրատվականները բավականին հաճախ են հիշում օրենսգրքի այս հոդվածի մասին՝ պարբերաբար հրապարակումներ անելով։ Դեռ նախորդ տարի՝ 2020 թվականի մայիսի 3-ին, «Հրապարակ» օրաթերթը նմանատիպ հրապարակում էր արել՝ կրկին չնշելով, որ օրենքն արդեն վաղուց է գործում։ Մոտ երկու ամիս անց՝ հունիսի 28-ին, այդ մասին կրկին հիշել էր armday.am լրատվական կայքը՝ այս անգամ, սակայն, հրապարակման ներքևում նշելով այդ մասին։

Կապան-Գորիս ավտոճանապարհը այդպես էլ երեկոյան չբացվեց

Օգոստոսի 26-ին Ազգային ժողղովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրեն հավաստիացրել են, որ ադրբեջանական կողմը նույն օրը երեկո կբացի դեռևս օրեր առաջ փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը։ 

Նույն օրը երեկոյան Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հերքեց այս տեղեկությունը՝ հայտնելով, որ բանակցությունները դեռևս հաջողություն չեն տվել և ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Ի վերջո ճանապարհը բացվեց օգոստոսի 27-ի երեկոյան։ 

Ի՞նչ է ասել Փաշինյանը լրագրողների գործունեության մասին 

Օգոստոսի 24-ին Ֆեյսբուքի հայկական տիրությում բազմաթիվ օգտատերերի շրջանում սկսեց տարածվել անհայտ ծագման նկար, որում մեջբերվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ։ Ըստ դրա՝   Փաշինյանն իբրև ասել էր, որ լրագրողները պետք է զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ։

Իրականում Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես չէր եկել։ Մանիպուլացվել էր նրա մեկ այլ հայտարարություն։ Այսպես, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, Փաշինյանը պնդել է, որ պետք է նոր օրենսդրական փոփոխություններ արվեն, որոնք կկարգավորեն լրատվամիջոցների և լրագրողների գործունեությունը։

«…Նաև մենք շատ կարևոր նախաձեռնություն ունենք. կարծում եմ` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի` որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է»-, ասել է Փաշինյանը։

Թուրքական ալիքների հասանելիությունը կապված չէ հայկական ռադիոալիքները «ճնշելու» հետ 

Օգոստոսի 24-ին նախկին ՀՖՖ խորհդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր այն մասին, որ թուրքական համապատասխան ծառայությունները «ճնշում են» հայկական ռադիոալիքները։ Ըստ Եգանյանի ունեցած տվյալների՝ «կարծես թե Արցախ, Ցեղասպանություն և նման թեմաների քննարկման ժամանակ են իրենք սկսում «մտնել» մերոնց հաճախականություն»։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fzohrap.yeganyan%2Fposts%2F4356868787704403&show_text=true&width=500
Ֆեյսբուքյան այս հրապարակումը տարածել էին «Հրապարակ» օրաթերթը և մի քանի սունկ կայքեր։

Հրապարակմանը Եգանյանը հրապարակել էր նաև իրեն ուղարկված լուսանկար, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի ռադիոընդունիչը 99․5 հաճախականության տակ որսում թուրքական ինչ-որ ալիք։ Այս ռադիոալիքը, սակայն, ոչ թե «թուրքական համապատասխան ծառայություններինն» է, այլ Թուրքիայի ոստիկանության հանրային ռադիոալիքը, որը հեռարձակվում է ողջ Թուրքիայի տարածքով։ 

Թուրքիայի տարբեր շրջաններում ոստիկանության ռադիոալիքը օգտագործում է տարբեր հաճախականություններ, բայց Հայաստանին մոտ 3 շրջաններից 2-ում օգտագործվում է հենց 95․5 հաճախականությունը և զարմանալի չէ, որ ռադիոալիքները հասանելի են նաև Հայաստանում։

Կարևոր է նաև նշել, որ Հայաստանում հայկական ռադիոկայանների կողմից 95.5 հաճախականությունը չի օգտագործվում և անհասկանալի է, թե ինչպես թուրքական «համապատասխան ծառայությունները» պետք է ճնշեին հայկական ռադիոալիքները այն հաճախականության վրա, որի վրա վերջիններս չեն հեռարձակվում։ 

Փաստերի ստուգման հարթակ

The post Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը․ FIP.am appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Новый участок МСД на юге столицы планируется достроить до конца года


Спорт в России и мире
Москва

В Крылатском будет создан современный спортивный кластер — Собянин


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Варвара Грачёва

Осталась в одиночестве: Андреева победила Грачёву и вышла в четвертьфинал «Ролан Гаррос», Медведева остановил де Минор


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сохраним бор чистым





Путин в России и мире
Москва

Путин заявил, что Москва рада приросту исламского населения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

Документальный спецпроект — Главком ВМФ адмирал Владимир Высоцкий (03.06.2024)



Москва

Китайский режиссер Итэн Дин начал работу в Театре наций

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net