4 հարց ու պատասխան պատվաստումների մասին
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստումն անվճար է, իսկ աշխատակիցը թեստի համար պետք է վճարի սեփական միջոցներից, մեկ թեստի արժեքը 15.000 դրամ է: Քաղաքացիները տարբեր հարցեր են բարձրացնում, որոնցից մի քանիսի պատասխանը 168.am-ը ստացավ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից: