Անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորը:
Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
The post Անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն appeared first on ԳԱԼԱ.