ԱԱԾ-ն բացահայտել է տրանսպորտային միջոցների տեխզննության բնագավառում կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու դեպքեր: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված երկու սահմանափակ պատասխանատվության ընկերությունների ղեկավարները …