Մագնիսական սաղավարտը 1/3-րդով նվազեցրել է մահացու ուռուցքը
Քաղցկեղի մահացու ուռուցքը ոչ ինվազիվ փոփոխական մագնիսական դաշտ ստեղծող սաղավարտի միջոցով գրեթե մեկ երրորդով նվազեցրել են Հյուսթոնի մեթոդիստական նյարդաբանական ինստիտուտի նյարդավիրաբուժության ամբիոնի գիտնականները, հայտնում է 24gadget.ru-ն: Քաղցկեղի անբուժելի ձևով (վերջնական փուլում գտնվող գլիոբլաստոմա) հիվանդ 53-ամյա պացիենտը մահացել է բուժումը սկսելուց մոտ մեկ ամիս անց, սակայն այդ կարճ ժամանակահատվածում ուռուցքի զանգվածի 31%-ն անհետացել է: Դիահերձումը և …
The post Մագնիսական սաղավարտը 1/3-րդով նվազեցրել է մահացու ուռուցքը appeared first on ԳԱԼԱ.
Քաղցկեղի մահացու ուռուցքը ոչ ինվազիվ փոփոխական մագնիսական դաշտ ստեղծող սաղավարտի միջոցով գրեթե մեկ երրորդով նվազեցրել են Հյուսթոնի մեթոդիստական նյարդաբանական ինստիտուտի նյարդավիրաբուժության ամբիոնի գիտնականները, հայտնում է 24gadget.ru-ն:
Քաղցկեղի անբուժելի ձևով (վերջնական փուլում գտնվող գլիոբլաստոմա) հիվանդ 53-ամյա պացիենտը մահացել է բուժումը սկսելուց մոտ մեկ ամիս անց, սակայն այդ կարճ ժամանակահատվածում ուռուցքի զանգվածի 31%-ն անհետացել է: Դիահերձումը և ուղեղի հետազոտությունը հաստատել են բուժման արագ ազդեցությունը:
Պրոցեդուրան իրականացվել է ինչպես կլինիկայում, այնպես էլ տանը: Ուռուցքների հեռացման,- քիմիառադիացիայի և փորձարարական գենային թերապիայի մեթոդները, որոնք նախկինում օգտագործվում էին հիվանդի բուժման համար, դրական արդյունքներ չեն տվել:
Բուժումն իրենից ենթադրում է որոշակի ժամանակահատվածում ուռուցքի վրա մագնիսական դաշտի պարբերաբար ազդեցություն՝ սահմանված հաճախականությամբ պտտվող մշտական մագնիսների միջոցով: Սկզբում ընթացակարգն իրականացվել է երկու ժամ՝ կլինիկայի մասնագետների հսկողության ներքո: Հետագայում բուժումը տեղի է ունեցել տանը՝ հիվանդի կնոջ օգնությամբ և բուժման տևողության օրական մինչև վեց ժամ ավելացմամբ:
Հետազոտության բոլոր հինգ շաբաթների ընթացքում գիտնականները կապ են գրանցել մագնիսական դաշտի թերապևտիկ ազդեցության չափաբաժնի և ուռուցքի ծավալի նվազման միջև: Ներկայումս գիտնականները վերլուծում են մարդու վրա առաջին փորձարկման տվյալները:
Ըստ մշակողների՝ նոր տեխնիկան ապագայում կարող է ընդլայնել բժշկության զինանոցն ուռուցքաբանության դեմ պայքարում և նույնիսկ փոխարինել բուժման ավելի ագրեսիվ ձևերին, ինչպիսիք են ճառագայթային թերապիան կամ քիմիաթերապիան:
The post Մագնիսական սաղավարտը 1/3-րդով նվազեցրել է մահացու ուռուցքը appeared first on ԳԱԼԱ.