Հայտնի է` ով կլինի Հայաստանում Ուրուգվայի առաջին դեսպանը. Փաշինյանն ընդունել է Բուստիժոյին
Փաշինյանը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Ուրուգվայի անկողմնակալ և կառուցողական դիրքորոշումը և նշել, որ Հայաստանը երախտապարտ է 2020թ. հոկտեմբերին Ուրուգվայի Սենատի ընդունած բանաձևի համար, որը դատապարտում է Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը պատերազմում։