Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Август
2021

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության համաժողովը․ կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը

0

Սույն թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նորաստեղծ քաղաքական ուժի համաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Այնուհետև՝ բացման խոսքով հանդես եկան «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ  Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։ «Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից […]

The post Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության համաժողովը․ կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Սույն թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նորաստեղծ քաղաքական ուժի համաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Այնուհետև՝ բացման խոսքով հանդես եկան «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ  Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։

«Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ։ Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ կառուցելու համար»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։ Իր ելույթում Առաքելյանն անդրադարձավ նաև Կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներին.

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում»։ Մեսրոպ Առաքելյանի հավաստմամբ՝ այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և գործունակությունը։ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց.

«Ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը։ Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու համար մենք ունենք ցանկություն, նվիրում և հնարավորություն։

Մենք հավատում ենք, որ ունենալու ենք հզոր պետություն, կայուն անվտանգություն, բարեկեցիկ և ստեղծագործ հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»։ Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորեց «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության  պատրաստակամություն հայտնեց։

«Ապրելու Երկիր» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ՝ համադրելով մեր հռչակած նպատակները և ձգտելով ավելի մեծ համախմբման։ Շնորհակալ ենք «Ապագա հայկականը» նախաձեռնողներից որակապես այլ միջավայրի ձևավորման համար, որն առկա վստահության խորը ճգնաժամի պայմաններում ստեղծում է անտարբերությունը կոտրելու հնարավորություններ»,- նշեց Թանդիլյանը։

Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվեց  Կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի ունեցավ Կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Մանե Թանդիլյանը։

The post Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության համաժողովը․ կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

Dagospia: Синнер и Калинская вместе поужинали в ресторане в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В выходные в Москве ожидается до 28 градусов тепла





Путин в России и мире
Москва

Активам прописали превентивные меры // Какое имущество США в России может быть изъято в качестве ответного шага


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Никита Пресняков

Никита Пресняков рассказал, как чуть не потерял сознание на аттракционах в США



Москва

Врач Терушкин: базовые симптомы проблем с «щитовидкой» связаны с усталостью

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net