Добавить новость
123ru.net
World News in Armenian
Август
2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

0

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ.-ի հրամանով՝ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ հուլիսին ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ: Մասնավորապես․ «Չոր Ձոր» ՍՊԸ-ն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից՝ 12.08.2013թ.-ին մինչև …

The post ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն appeared first on ԳԱԼԱ.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ.-ի հրամանով՝ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ հուլիսին ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ:

Մասնավորապես․

«Չոր Ձոր» ՍՊԸ-ն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից՝ 12.08.2013թ.-ին մինչև 12.08.2063թ․-ը գործողության ժամկետով, «ԺԱՅՌԱԿՈՓ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 22.04.2013թ.-ին մինչև 22.04.2063թ.-ը գործողության ժամկետով, և «ՍԱԼԲԵԿԱ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 20.10.2012թ.-ին մինչև 19.10.2035թ․-ը գործողության ժամկետով՝ լեռնահատկացման ակտերով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել են ընդերքի շահագործման իրավունք։

Սակայն մինչ ստուգման պահը վերը նշված երեք ՍՊ ընկերություններն էլ՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում՝ նշված երեք ՍՊ ընկերություններն էլ կնքել են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրեր և, տարեկան վճարելով չնչին վարձավճար, էական վնաս են պատճառել համայնքին։

Մեկ այլ դեպքում՝ Սիսիան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ քաղաքացի Ե․ Հ․-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում, «Գենիկ Գրիգորյան» ԱՁ հավատարմագրային կառավարման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության շինություններ (հյուրանոց, գիշերային ակումբ, հացատուն և լցակայան), որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։

Հաջորդ դեպքում՝ Սիսիան համայնքի Հացավան գյուղում գտնվող «MJA Resort» հանգստի գոտու մի հատվածն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության համայնքային սեփականության և գյուղատնտեսական նպատակային նշանակության քաղաքացու սեփականության հողամասեր են, որոնց նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով կրկին էական վնաս է պատճառվել համայնքին։

2019․թ-ի մայիսի 30-ի՝ համայնքի ղեկավարի որոշմամբ Վ․ Բ․-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ կառուցապատված ինքնակամ շինությամբ:

2019 թ․ նոյեմբերի 7-ին համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ աճուրդում հաղթող ճանաչված Վ․ Բ․-ին օտարվել է 0.25հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հարևան հողամասը։ Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 09.08.2007թ. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N980-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են հասարակական կանաչապատ տարածք, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

Բռնակոթ համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը 02.11.2017թ. անհայտ հիմքով կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով 1.914հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է իր որդուն՝ Հ․ Առաքելյանին, հաշվի չառնվելով, որ նշված հողամասի նկատմամբ գոյություն ունի 22.10.2008թ. Բռնակոթ համայնքի և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲ ընկերության միջև վարձակալության պայմանագիր, և խնդիրը լուծել են միայն պայմանագրում փոփոխություն կատարելով։ Արդյունքում՝ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որն էլ նշված հողամասից 0.0063հա մակերեսով հատվածը վարձակալության իրավունքով տրամադրել է «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերությանը։

Հաջորդ երկու դեպքերով՝ համայնքային սեփականություն հանդիսացող և «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության «Խնձորի այգի» ռեստորան և հանգստի գոտի, քաղաքացի Ս․ Խ․-ին վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել է «ԱԿՎԱ Ռեզորթ» հանգստի գոտի, որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն և սեփականության իրավունքի գրանցմանն ուղղված համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։

04․11․2019թ․-ին Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Չարենցի փողոց 10/1-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ, 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Բ․-ն։

Հողամասի աճուրդով վաճառքին մասնակցած չհաղթող Գ․ Ե․-ի հայտում առկա ստորագրությունը և անձնագրում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր են։ Աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 8 արձանագրության ուսումնասիրությունից պարզվում է, որ «աճուրդի կազմակերպիչ» գրառմամբ ռեկվիզիտում առկա ստորագրությունը չի համընկնում համայնքի ղեկավարի ստորագրության հետ, ուստի՝ վարկած է առաջանում, որ աճուրդը չի կազմակերպվել այն կազմակերպելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի՝ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից։

20․09․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ։ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ՍՊԸ-ն։ Այս դեպքում չհաղթող մասնակից եղել է ֆիզիկական անձ, որի պարագայում արժանահավատ չի դառնում այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը նպատակ է ունեցել Սիսիան համայնքի տվյալ հասցեի հողամասի գնորդը դառնալով՝ կառուցել կապի աշտարակ, ուստի՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել է ձևական աճուրդ։

Սիսիան համայնքի Չարենցի փողոցի 9/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 4 արձանագրության հիմքով օտարվել է Ա․ Յ․-ին։ Աճուրդի մասնակիցների կողմից ներկայացված և գրանցված հայտերը ստորագրված չեն եղել, որի հիմքով վարկած է առաջանում, որ հայտերը չեն լրացվել մասնակիցների կողմից, և կազմակերպվել է ձևական աճուրդ։

12․05․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Պ․ Սևակի 23/23 հասցեում և Իսրայելյան 1/1-3 հասցեում գտնվող հողամասերի աճուրդ։ Առաջին դեպքում 3 մասնակիցների պարագայում ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Բ․ Գ-ն։ Մասնակիցներից՝ Ա․ Մ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է եղել անձնագրում առկա ստորագրությունից։ Երկրորդ հասցեի աճուրդի պարագայում 2 մասնակիցներից ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Արդեն Ղազարյանը։ Չհաղթող մասնակցի՝ Ա․ Ղ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է անձնագրում առկա ստորագրությունից։ Վերոգրյալով պայմանավորված՝ վարկած է առաջանում, որ երկու աճուրդներն էլ կազմակերպվել են ձևականորեն։

17․12․2018թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Խանջյան փողոց 111 հասցեում գտնվող հողամասի և 04․06․2014թ․ Գայի 1-1/3 հասցեում գտնվող հողամասի աճուրդներ։ Առաջին դեպքում 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Հ․-ն, իսկ երկրորդ դեպքում՝ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Գ․ Մ․-ն։ Վերոգրյալ հանգամանքներից ելնելով՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել են ձևական աճուրդներ։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված խախտումներին

իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

The post ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Калинская

Калинская выиграла второй матч за день и вышла в финал турнира в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» подсчитали выбросы парниковых газов





Путин в России и мире
Москва

Историческое соглашение: Владимир Путин и Ким Чен Ын заключили договор о стратегическом партнерстве


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Михаил Шуфутинский

Шуфутинский сыграет в сериале «Третье сентября» по мотивам его одноименного хита



Москва

В разрезе добыли аресты // Ликвидатору шахт и подрядчику инкриминируют мошенничество с бюджетными деньгами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net