Ուզբեկստանի ՀՕՊ-ն աֆղանական ռազմական ինքնաթիռ է խոցել
Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության ուժերը սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ աֆղանական ռազմական ինքնաթիռ են խոցել, հայտնում է dw.com-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել են երկրի պաշտպանության նախարարությունից: Ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանին սահմանակից Շերաբադ շրջանում: Աֆղանական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել և ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Պաշտպանության նախարարությունը հետաքննում է …
The post Ուզբեկստանի ՀՕՊ-ն աֆղանական ռազմական ինքնաթիռ է խոցել appeared first on ԳԱԼԱ.
Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության ուժերը սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ աֆղանական ռազմական ինքնաթիռ են խոցել, հայտնում է dw.com-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել են երկրի պաշտպանության նախարարությունից:
Ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանին սահմանակից Շերաբադ շրջանում: Աֆղանական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել և ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Պաշտպանության նախարարությունը հետաքննում է միջադեպը:
Իսկ Տաջիկստանի իշխանությունները թույլատրել են աֆղանցի զինվորականներ տեղափոխող ինքնաթիռներին վայրէջք կատարել երկրի հարավում գտնվող Բոխտար օդանավակայանում: «Տաջիկստանը ստացել է SOS ազդանշաններ, ինչից հետո, միջազգային պարտավորություններին համապատասխան, որոշվել է թույլատրել վայրէջքը»,-«Ինտերֆաքսին» հայտնել են Տաջիկստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից:
ԱԳՆ-ի տվյալներով՝ քաղաքի օդանավակայանում, որտեղ, մասնավորապես, տեղակայված են 201-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները, վայրէջք են կատարել մոտ 100 աֆղանցի զինվորականներ:
Թալիբների կողմից Քաբուլը գրավելուց հետո կառավարական բանակը փորձում է լքել երկիրը: Օգոստոսի 15-ին Ուզբեկստանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են 84 աֆղանցի զինծառայողների, ովքեր հատել են սահմանը և դիմել բժշկական օգնության:
The post Ուզբեկստանի ՀՕՊ-ն աֆղանական ռազմական ինքնաթիռ է խոցել appeared first on ԳԱԼԱ.