Ստամբուլում Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարների ցուցահանդես է բացվել։ Արա Գյուլերի մեկնաբանություններով 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։ Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին …