Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ
Հայիթիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է քաղպաշտպանության տեղի ծառայությունը: Գերատեսչությունից պարզաբանել են, որ 158 մարդ մահացել է հարավում, հարյուրավոր մարդիկ վիրավորվել և անհետ կորել են: «Ինչպես պրոֆեսիոնալ փրկարարների, այնպես էլ հանրության ձեռնարկած առաջին միջոցառումներն օգնել են բազմաթիվ մարդկանց դուրս բերել փլատակների տակից: Հիվանդանոցները շարունակում …
The post Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.
Հայիթիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է քաղպաշտպանության տեղի ծառայությունը:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ 158 մարդ մահացել է հարավում, հարյուրավոր մարդիկ վիրավորվել և անհետ կորել են:
«Ինչպես պրոֆեսիոնալ փրկարարների, այնպես էլ հանրության ձեռնարկած առաջին միջոցառումներն օգնել են բազմաթիվ մարդկանց դուրս բերել փլատակների տակից: Հիվանդանոցները շարունակում են ընդունել վիրավորներին»,- ասվում է ծառայության Twitter-յան էջում:
7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Հաիթիի ափերի մոտ՝ շաբաթ օրը վաղ առավոտյան: Ավելի ուշ տեղի են ունեցել մի շարք հետցնցումներ՝ մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Հայիթիում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:
The post Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.