Եթե կարելի է դուրս հրավիրել 1 պատգամավորի, ինչու չի կարելի դուրս հանել ողջ ընդդիմությանը
Եկեք անկեղծ լինենք։ Անսովոր էր տեսնել, թե ինչպես են Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանականների և ընդդիմադիրների միջև պատ կազմում անվտանգության աշխատակիցները, այն էլ, չգիտես ինչու, զինվորական համազգեստով։ Ճիշտն ասած, նման բան չեմ հիշում։