Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Օգոստոսի 6-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Արարատի մարզի Լանջազատ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա։
The post Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները appeared first on ԳԱԼԱ.