Էլեկտրոնային եղանակով ծանուցումն այսուհետ կիրականացվի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով. ՊԵԿ
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողն անձնական էջ մուտք չգործելու դեպքում, այն իրականացվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը կիրազեկվի հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով: