Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 34-ամյա քաղաքացու դին
0
Օգոստոսի 8-ին, ժամը 18:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում տղամարդու դի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Խ․-ի (մոտ 34 տարեկան) դին։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ