Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Август
2021

«Պետության համար կարևոր հարցերը լուծվում են գործադիրում, իսկ խորհրդարանը, ցավոք սրտի, քարոզչական գործիք է». Ա. Բաղդասարյան

0

«Խորհրդարանն այս տեսքն ունի իշխող ուժի մեղքով, բայց դա նրանք արել են իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ի վնաս պետական շահի: Նիկոլ Փաշինյանը գտել է, որ իր համար ամենահարմար ընդդիմությունը կլինեն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որովհետև նրանք շատ խոցելի են և՛ իրենց անցյալով, և՛ իրենց քաղաքական թիմով: Ամեն անգամ, երբ նրանք փորձեն հարցեր բարձրացնել, նրանց …

The post «Պետության համար կարևոր հարցերը լուծվում են գործադիրում, իսկ խորհրդարանը, ցավոք սրտի, քարոզչական գործիք է». Ա. Բաղդասարյան appeared first on ԳԱԼԱ.

«Խորհրդարանն այս տեսքն ունի իշխող ուժի մեղքով, բայց դա նրանք արել են իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ի վնաս պետական շահի: Նիկոլ Փաշինյանը գտել է, որ իր համար ամենահարմար ընդդիմությունը կլինեն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որովհետև նրանք շատ խոցելի են և՛ իրենց անցյալով, և՛ իրենց քաղաքական թիմով: Ամեն անգամ, երբ նրանք փորձեն հարցեր բարձրացնել, նրանց վրա ճնշումներ գործադրելը շատ հեշտ կլինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը երկու քայլով կոմբինացիա իրականացրեց:

Արմեն Բաղդասարյան

«Նրանց որպես ընդդիմադիր «վերակենդանացրեց», պայքարեց նրանց դեմ, հաղթեց և նրանց բերեց խորհրդարան, որովհետև այդպես նա հայտնվել է շատ շահեկան վիճակում:

Այսօր մենք բազմաթիվ խնդիրներ ունենք մեր երկրի առջև, բայց այդ խնդիրների հարցում էլ շփման եզրեր չեմ տեսնում իշխող ուժի և ընդդիմադիրների միջև: Քանի դեռ նրանք չեն կարող ընդհանուր հայտարարի գալ, հետևաբար դժվար  եմ պատկերացնում, որ կառուցողական համագործակցություն կլինի նրանց միջև»,- շարունակեց Բաղդասարյանը:

Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իշխանությանը «հանգիստ» չեն տալու, խոստացել են սուր քննադատություներ: Արդյո՞ք այս ընդդիմությունը կարող է զսպաշապիկ լինել իշխանության համար:

Անդրադառնալով հարցադրմանը՝ Արմեն Բաղդասարյանը հայտարարեց.

«Այն, ինչ ասում են ընդդիմադիր ուժերը, իրենց ֆունկցիան չէ: Իշխանությանը «հանգիստ» չթողնելը, նրանց  հետևելը, նրանց  գործունեությունը վերահսկելը, բացասական քայլերը հասարակության համար վեր հանելը լրատվամիջոցների ֆունկցիան է: Փաստորեն խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը ընդդիմադիր լրատվամիջոցի դեր է ստանձնել: Մինչդեռ նորմալ երկրներում հասարակությունը ընդդիմադիր ուժերից բոլորովին այլ ակնկալիքներ ունի:

Խնդիրը ո՛չ քննադատելն է, ո՛չ  հայհոյելը, այլ այլընտրանքային ծրագրեր, ինչ-որ հարցերում այլընտրանքային լուծումներ առաջարկելն է, հասարակությանը համախմբելը:

Այսօրվա ընդդիմությունը հազիվ թե ունակ է դա անել, դրա համար էլ նրանք ստանձնել են ընդդիմադիր լրատվամիջոցի դեր, այսինքն՝ նրանք զուտ քարոզչություն են իրականացնում: Նույնն էլ վերաբերում է իշխող քաղաքական ուժին, նրանք նույնպես քարոզչությամբ են զբաղված, որովհետև որևէ այլ անելիք նրանք չունեն, և պետության համար կարևոր հարցերը լուծվում են գործադիրում, իսկ խորհրդարանը, ցավոք սրտի, քարոզչական գործիք է:

Ես համաձայն եմ այն տեսակետների հետ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ այլ  կարծիք չի լսում, ինքն իր մասին շատ բարձր կարծիք  ունի և վստահ է, որ իրեն որևէ մեկը սովորեցնելու բան չունի:

Բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունն անելիք  չունի. նրանք գաղափարներ, այլընտրանքային ինչ-որ լուծումներ պիտի բարձրաձայն ներկայացնեն, եթե ոչ իշխանության, ապա գոնե հանրության համար:

Հանրությունը կիմանա, որ կան այսպիսի լուծումներ, և ժողովուրդը տարբեր մեխանիզմներով իր ձայնը կբարձրացնի, կաջակցի ընդդիմությանը»,- հայտարարեց քաղաքագետը:

«Ցավոք սրտի, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների վրա և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը թքած ունեն:

Երեք ուժերն էլ առաջնորդվում են իրենց  կուսակցական շահերով, այսինքն՝ իշխող ուժը փորձում է պահել իշխանությունը, իսկ ընդդիմադիր 2 ուժերն ամեն գնով փորձում են վերցնել իշխանությունը, իսկ կարևորագույն խնդիրների վրա թքած ունեն:

Մենք դա տեսնում ենք իշխանությունների վարած կադրային քաղաքականության հարցերում, հատկապես արտաքին քաղաքական: Այդքան խնդիրներ ունենալով հանդերձ՝ մենք  տեսնում ենք, որ կարևորագույն երկրում դեսպան են նշանակում բացարձակապես անփորձ մեկին, կամ արտգործնախարարի պարտականությունները կատարում է մարդ, ով մեր ռազմավարական դաշնակցի համար անընդունելի դեմք է»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

The post «Պետության համար կարևոր հարցերը լուծվում են գործադիրում, իսկ խորհրդարանը, ցավոք սրտի, քարոզչական գործիք է». Ա. Բաղդասարյան appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Московский предпринимательский форум объединил более 3 тыс. человек


Спорт в России и мире
Москва

Спортивные прогнозы на OnlyBet


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Теннисист Рублев объяснил, почему проиграл сет в первом круге "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об историческом минимуме уровня безработицы в России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Союзное государство – сила двух суверенных стран




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве заявили о причастности Зеленского к покушению на Фицо


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

«Своя жизнь»: Волочкова отказалась поздравлять бывшего мужа с рождением сына



Москва

На Первомайской площади в Ивантеевке запустили фонтан

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net