Բազում համայնքում տեղադրվեց հուշաղբյուր՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Սելիմյանի
Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, մի խումբ պաշտոնյաներ ու համայնքի բնակիչներ: Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման արարողություն և հոգեհանգստյան կարգ: Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն ու հանգստություն զոհված տղաների հոգիների համար, ապա ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին: Փոխմարզպետն իր …