ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն. ՀԺՄ–ն դատապարտում է
Ազգային ժողովի ղեկավարության ապօրինի որոշմամբ, օգոստոսի 5-ից արգելվել է Panorama.am հրատարակության լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։ Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն և իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիլիան Գալստյանը Panorama.am-ում հրապարակել է խորհրդարանում անվտանգության միջոցառումների վերաբերյալ լուսանկարների շարք, որը մեծ արձագանք է …