Արգենտինան ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Ուրբաթ Արգենտինա է ժամանել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի նոր խմբաքանակը: Այս մասին հայտնում է հարավամերիկյան երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:
«Առաջիկա օրերին նոր խմբաքանակը համամասնորեն կբաշխվի երկրի 24 մարզերի միջև», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության ՝ Aerolineas Argentina-ն արդեն կատարել է 13 չվերթ դեպի Մոսկվա՝ դեղը մատակարարելու համար: