Ամերիկյան Նոքսվիլի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ
Ամերիկյան Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով տեղի ոստիկանության թվիթերյան գրառմանը:
Նշվում է, որ տուժածների թվում ոստիկան կա:
Տեղի ունեցածի դեպքով քննություն է տարվում: Տեղի բնակիչներին կոչ են արել խուսափել շրջանից, որտեղ գրանցվել է միջադեպը:
Ավելի վաղ կրակոցների մեկ այլ դեպքի մասին էր հաղորդվել արդեն ամերիկյան Սիեթլ քաղաքում: Այդ ժամաանկ կրակոցների հետևանքով տուժել էր մարդ: