Օգտատերերը հայտնել են WhatsApp-ում և Instagram-ում խափանումների մասին
WhatsApp մեսենջերի և Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության տվյալները:
Անսարքություններ նկատվել են մի շարք երկրներում:
Instagram-ի խափանումների վերաբերյալ ամենամեծ թվով բողոքները գրանցվել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից:
Օգտատերերի մեծամասնությունը (76%), որոնք դժգոհել են Instagram-ի խափանումներից, բախվել են էջի ժապավենի խափանման հետ, 15% -ը չի կարողացել մուտք գործել սոցիալական ցանց, իսկ 7% -ը դժվարացել է մուտք գործել:
Օգտատերերի ամենամեծ թիվը (71%), որոնք խնդիրներ են ունեցել WhatsApp- ի հետ, կապի խափանումներից են բողոքել, 26% -ը բողոքել է հաղորդագրություններ ուղարկելու խնդիրներից, և միայն 1% -ն է, որ վիճակի չի եղել մուտք գործել իր օգտահաշիվ: