Իսպանիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել վայրի ջրաքիսների մոտ
Իսպանիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել վայրի ջրաքիսների մոտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Periodico պարբերականին:
Վալենսիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է երկու սատկած վայրի ջրաքիսների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին: Տեղի իշխանությունների կարծիքով, վիրուսը մարդուն փոխանցելու վտանգ չկա:
Ամերիկյան ջրաքիսը ինվազիվ տեսակ է Իսպանիայում: Կենդանիները, որպես կանոն, հայտնվում են վայրի բնության մեջ՝ փախչելով բուծման տնտեսություններից: Որպես կանխարգելիչ միջոց, այս ինվազիվ տեսակների որսը կասեցվել էր՝ աշխատակիցների անվտանգության համար: