Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ համալրվել է «ATAK» հարվածային ուղղաթիռով
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Սոյլուն գրառում է արել Twitter-ում: