59-ամյա տղամարդուն ծեծելով սպանել, ապա դին արկղով տեղափոխել էին
Հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղր էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Ժամը 12.45-ին նա ահազանգել էր ոստիկանություն։ Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։ Դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր հայտնաբերեց։