Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Октябрь
2020

«Անգամ մի գրամ կասկած չունենք, որ մենք հաղթելու ենք, որովհետև հակառակորդը մեզ գերազանցել է զորքով, սպառազինությամբ, բայց ոչ մարտական ոգով»

0

«Եթե չես ցանկանում լինել թանգարանում մնացած միակ հայը, ապա զե՛նք վերցրու և մասնակցի՛ր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին». սա կամավորագրված 22-ամյա Միքայել Միքայելյանի կոչն է՝ ուղղված համայն հայությանը: Միքայել Միքայելյանը սովորում է ԵՊՀ հայոց պատմության ֆակուլտետի «Պատմություն» բաժնի 4-րդ կուրսում: Միքայելն ասում է. «Լինելով պատմաբան՝ ես քաջ գիտակցում եմ՝ ինչ ողբերգական ավարտ է ունենում, երբ հայ …

The post «Անգամ մի գրամ կասկած չունենք, որ մենք հաղթելու ենք, որովհետև հակառակորդը մեզ գերազանցել է զորքով, սպառազինությամբ, բայց ոչ մարտական ոգով» appeared first on ԳԱԼԱ.

«Եթե չես ցանկանում լինել թանգարանում մնացած միակ հայը, ապա զե՛նք վերցրու և մասնակցի՛ր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին». սա կամավորագրված 22-ամյա Միքայել Միքայելյանի կոչն է՝ ուղղված համայն հայությանը:

Միքայել Միքայելյանը սովորում է ԵՊՀ հայոց պատմության ֆակուլտետի «Պատմություն» բաժնի 4-րդ կուրսում: Միքայելն ասում է. «Լինելով պատմաբան՝ ես քաջ գիտակցում եմ՝ ինչ ողբերգական ավարտ է ունենում, երբ հայ ժողովուրդը օրհասական պահին չի համախմբվում, միասնական բռունցք չի դառնում, հայ տղամարդը զենք չի վերցնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար»:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ես սեպտեմբերի 28-ին գնացի զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվեմ և մեկնեմ ռազմաճակատ: Հենց այդ նույն օրն էլ ծանուցագիր եկավ, որ ներկայանամ զինկոմիսարիատ:

Սեպտեմբերի 29-ին արդեն մեկնեցի ռազմաճակատ, հարավային ուղղությամբ: Որոշումը ընդունելիս ինձ համար մի կողմից դժվար էր, մյուս կողմից՝ հեշտ:

Դժվար էր այն պատճառով, որ ես թողնում էի ընտանիքս, ուսումս, աշխատանքս, իսկ մյուս կողմից էլ հեշտ էր, որովհետև եթե ոչ ես, ապա ո՞վ պետք է գնա հայրենի հողն ու սահմանը պաշտպանելու. հայրենիքի պաշտպանությունը բոլորիս առաքելությունն է:

Իմ ծնողները շատ հայրենասեր մարդիկ են. մայրս երբ որոշմանս մասին իմացավ, փոքր-ինչ հուզվեց, հետո ասաց, որ տղա ջան, դու պարտավոր ես գնալ հայրենիքը պաշտպանել, գնա և հաղթանակով վերադարձիր: Հայրս էլ էր ուզում կամավորագրվել, տարիքը չներեց, որովհետև հրամանը մինչև 50 տարեկանին էր վերաբերում, բայց հայրս 51 տարեկան է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավորը:

Կամավորի խոսքերով՝ առաջնագծում կռվող զինվորը նյութական խնդիրներ չունի:

«Ոչ մի դժվարություն չկա. ամենաթեժ մարտերում սնունդը կարող է ընդամենը մի քանի ժամով ուշանալ, սակայն օրվա ընթացքում պարտադիր տեղ է հասնում»,- շարունակում է Միքայելը:

Պատմաբանը, անդրադառնալով առաջնագծում կռվող տղաների մարտական ոգուն, տրամադրվածությանը, ասում է.

«Ամենադժվարը սկզբի րոպեներն են, երբ կրակում են, ու դու, այսպես ասած, մի քիչ լարվում ես, հընթացս հարմարվում ես. դե մարդը հարմարվող տեսակ է, նույնիսկ ամենածանր պայմաններին էլ հարմարվում ես:

Ընկերներով խոսում էինք, մինչև անգամ ասում ենք՝ իսկ կարո՞ղ է մենք պարտվենք, կարո՞ղ է թշնամին մեզ հաղթի, սակայն երբ տեղի ունեցավ Շուշիի Սրբ. Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, մեր մարտական ոգին էլ ավելի բարձրացրեց, և վստահ ենք, որ թշնամին ոչ մի դեպքում մեզ չի կարող հաղթել, հաղթանակը մերն է լինելու: Անգամ մի գրամ կասկած չունենք, որ մենք հաղթելու ենք, որովհետև հակառակորդը մեզ գերազանցել է զորքով, սպառազինությամբ, բայց ոչ մարտական ոգով:

Եթե մենք պարտվենք, մենք կկորցնենք մեր հայրենիքը, կենթարկվենք ցեղասպանության: Սա մեր գոյության պայքարն է, մեր հայրենական պատերազմը, և դա է մեր «Հաղթելու ենք և վերջ»-ի սահմանած նշաձողը, այսինքն՝ չկորցնել հայրենիքը, չենթարկվել ցեղասպանության»,- շեշտում է կամավորը:

«Զինվորին դուխ է տալիս ամուր թիկունքը, առաջնագծում կռվող զինվորին առաջին հերթին պետք է ամուր թիկունք և միասնական ժողովուրդ:

Բոլոր նամակները, կոչերը, որ հասնում են սահման, այդ ամեն ինչը մեր մարտական ոգին բարձրացնում է: Այսինքն՝ եթե ժողովուրդը ընկճված լինի, խուճապի մեջ լինի, դա բնականաբար ազդելու է սահմանին կռվող զինվորի հոգեբանության վրա:

Մենք այս պահին գերմարտական ենք տրամադրված»,- ասում է պատմաբանը:

Ըստ Միքայելյանի՝ հայի հաջողության գրավականը հայ լինելու մեջ է, որովհետև թշնամին, վարձկան-ահաբեկիչը կռվում են իրենց երկրի քաղաքական շրջանակների ինչ-որ ծրագրերի համար, գումարի համար.

«Մենք կռվում ենք մեր հայրենիքի, մեր ընտանիքի համար, և սա է մեր առաջընթացի գրավականը…»:

Անահիտ Չալիկյան

The post «Անգամ մի գրամ կասկած չունենք, որ մենք հաղթելու ենք, որովհետև հակառակորդը մեզ գերազանցել է զորքով, սպառազինությամբ, բայց ոչ մարտական ոգով» appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев проиграл Рафаэлю Надалю тренировочный сет на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик предупредил об аномальной жаре в начале лета в Москве





Путин в России и мире
Москва

Лукашенко лично проводил Путина в аэропорт Минска


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин пригласил Лукашенко в Россию




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Панасыч, а местечковые то не знают...


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фрэнк Синатра

Все же ДиКаприо? Тина Синатра не позволила Кевину Спейси сыграть ее отца в кино



Москва

На востоке Великобритании разбился истребитель Второй мировой войны

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net