Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1 709-ով ավելացել է
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է 1 709-ով, մահացել է եւս 20 մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 16 904 մարդ: Մահացել է 273 հոգի: