«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղն Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վ. Սոլովյով
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին: Ադրբեջանցի հետևորդների արձագանքներին ի պատասխան՝ նա մեկ անգամ եւս պնդել է, որ Արցախը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին: «Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, …
The post «Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղն Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վ. Սոլովյով appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին:
Ադրբեջանցի հետևորդների արձագանքներին ի պատասխան՝ նա մեկ անգամ եւս պնդել է, որ Արցախը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին:
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, այլ ոչ թե Ադրբեջանի: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, ոչ թե շրջանների: Այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր: Կարող եք ձեր հեքիաթները, օրինակ, ալբանացիների մասին, պատմել ում ուզում եք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Այնտեղ հայկական խաչերն են, հայկական շիրիմներն ու հայկական եկեղեցիները: Դա պատմությունն է»,-նշել է Սոլովյովը:
Հաղորդմանը մասնակցել է ռուսաստանցի լրագրող Իգոր Ժդանովը, ով տեղեկություններ է հաղորդել Գորիսից: Նա նշել է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին ինտենսիվ հրետակոծության է ենթարկվել, շուրջ 20 պայթյուն է որոտացել քաղաքում: Լրագրողը հայտնել է, որ ռմբակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքները:
The post «Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղն Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վ. Սոլովյով appeared first on ԳԱԼԱ.