Ժենգյալով հացի հերթ Հյուսիսային պողոտայում. ստեփանակերտցի կանայք որոշել են օգնել բանակին
Տիկին Արմինեն ժենգյալով հաց թխելու մեծ փորձ ունի։ 15 տարի այդ աշխատանքով է զբաղվել Ստեփանակերտի շուկայում։ Ստեղծված իրավիճակում չի ափսոսում ո՛չ կորցրած աշխատանքը, ո՛չ տունը, ո՛չ հայրենի քաղաքը։ Ցավ է ապրում միայն Արցախի գոյության համար զոհված տղաների համար։