(Մաս I) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում. ankakh.com
Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը հանգամանորեն վերլուծում է աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումները, այդ համատեքստում Արցախյան նորօրյա պատերազմի վերսկսման պատճառները, իրավիճակի ձևավորման ներքին գործոնները և այն ռազմավարությունը, մեխանիզմներն ու ընթացիկ քայլերը, որոնք կապահովեն Հայաստանի և Արցախի հաղթանակն ու տարածաշրջանում հայկական գործոնի ամրապնդումը։