Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: