Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ
Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում: Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է մի քանի հազար օտարերկրյա զինյալներ ու վարձկաններ և իր տարածքով նրանց տեղափոխում է Ադրբեջան` Արցախի Հանրապետության …