Ադրբեջանական 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում, 3-ը ոչնչացվել են. վարչապետ
Ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում, տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանցից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու Շուշան Ստեփանյանը հայտնել էին, որ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք:
«Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք», - գրել է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: