«Այսօր զրուցել եմ Զինվորական ծառայության զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայության պետի հետ: Հարցրեցի՝ քանի՞ մարդ է այս օրերին դիմել պատերազմի մեկնելու ցանկությամբ: Ես թվերն ասեմ, թող բոլորը լսեն ու վերլուծեն: Նա ասաց՝ մոտ 150 մարդ: Իսկ երեկ քանի՞ մարդ կար Շեհիդների պուրակում: Հազարավոր: Իսկ դիմողները՝ 150: Հարցրեցին նրան՝ որտեղի՞ց էին ամենաշատ դիմողնրը: Նա ասաց, որ 60 դիմում ստացվել է Թովուզից, որտեղ հիմա մարտեր են ընթանում, իսկ մնացածը՝ Ադրբեջանի տարբեր մասերից: Դրա համար ասում եմ՝ նրանք, ովքեր երեկ ասում էին՝ ուզում եմ պատերազմել Ղարաբաղում, թող գնան ու իրենց տվյալները ներկայացնեն: Թող իրենց հասցեները տան, բանակում ծառայելու ցանկություն հայտնեն, պետք եղած ժամանակ կկանչենք… ահա սա է իրական դրությունը: Ուզում եմ մեկ անգամ էլ ասել՝ այսօր մոբիլիզացիայի կարիք չկա: Եթե կարիք լինի, կան համապատասխան կառույցներ, ՊՆ… եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն փողոցային հերոս երևակայի, ապա դա վատ ճանապարհ է»:

Ալիևը նշել է, որ երեկ Բաքվում հավաքվածների մեծ մասը հայրենասերներ են, բայց նրանց մեջ էին Ազգային ճակատի ներկայացուցիչները: «Ո՞րն է նրանց նպատակը: Նորի՞ց լարել վիճակը և երկիրը խավարի մեջ գցել: Որ հայերը նորի՞ց օգտվեն», – ասել է Ալիևը: