Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել հուլիսի 12-13-ը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ: Այս մասին գրում է Новости-Грузия-ն՝ ներկայացնելով վրաց նախագահի վարչակազմի հրապարակած հաղորդագրությունը:
«Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և խաղաղ բանակցությունների միջոցով կկանխվի իրավիճակի հետագա սրումը: