Նյու Յորքում վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ ոչ ոք կորոնավիրուսից չի մահացել. РИА Новости
Նյու Յորքում, որը վերջին ամիսներին ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կենտրոնն է եղել, վերջին ամսիների ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն:
Համաճարակային իրավիճակի ծանր օրերին քաղաքում ամեն օր ավելի քան 700 մահվան դեպք էր գրանցվում, և ավելի քան 3000 մարդ կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացվում էր: Մինչև այժմ քաղաքում կորոնավիրուսից 18 708 մարդ է մահացել:
«Այն փաստը, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ մեզ մոտ 24 ժամվա ընթացքում ոչ ոք կորոնավիրուսից չի մահացել խոսում է այն մասին որ քաղաքը պայքարում է, և մարդիկ չեն հանձնվում»,- ասել է քաղաքապետ:
Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ավելի վաղ հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր հոսպիտալացված անձնաց թիվն ամենաքիչն է այժմ՝ հիվանդանոցներում բուժում է ստանում ներկա պահին 792 վարակակիր, հուլիսի 12-ին նահանգում մահացել է 10 մարդ: