Այսօրվա մասին պետք էր մտածել 2018թ-ին, երբ ՀԱՊԿ-ի շուրջ սկանդալներ էին հրահրվում. Կարեն Վրթանեսյանը՝ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին
Հիմա ավելորդ է գրել, որ այսօրվա մասին պետք էր մտածել 2018-ին, երբ ՀԱՊԿ-ի շուրջ սկանդալներ էին հրահրվում, և նաև ավելորդ է արդեն գրել, որ պետք չէր ՀԱՊԿ-ը բզել, եթե վստահ չէիք, որ դրական պատասխան կստանաք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին:
«Ինչևէ, այս պահի դրությամբ Թուրքիայի պետական և նույնիսկ ընդդիմադիր գործիչները Ադրբեջանին աջակցության մասին են հայտնում և խոստանում, որ «Հայաստանն իր ագրեսիայի համար պատասխան է տալու»։
Արտգործնախարարը, ֆիննախարարը (համատեղությամբ՝ Էրդողանի փեսան), Էրդողանի խոսնակը, արդարադատության նախարարը, ընդդիմադիր «ԼԱՎ» կուսակցության առաջնորդը...
Ըստ Նիկոլի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք այնքան լավ չեն եղել, ինչպես իր օրոք։
Ո՞ւր են Ռուսաստանի ղեկավարների, քաղաքական երևելի ֆիգուրների, լավ, քարը պայթի՝ գոնե Պետդումայի պատգամավորների ակնհայտ հայանպաստ, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող հայտարարությունները»։