123ru.net
World News in Armenian
Апрель
2020

Բացահայտվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպք

0

2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 17:20-ին, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցից առևերևույթ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, որի մոտ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնավուն զանգված և ծալովի դանակ:

Առգրավված նյութը ենթարկվել է դատանյութագիտական փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված դարչնաշագանակագույն փոշենման զանգվածը հանդիսանում է 0.11գ. հաստատուն քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սևանի բնակչին թմրամիջոց  առերևույթ իրացրած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 49-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման և մուգ շագանակագույն զանգվածներ:

Քրեական գործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածները 0.32գ «Հերոին» և 0.23գ. քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:

Դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի բնակարանի խուզարկություն, որի ժամանակ ևս հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի, թմրամիջոցների, պրեկուրսորների նմանվող նյութեր և դեղահաբեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Սևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու, շրջանակը հստակեցնելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The post Բացահայտվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպք appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о проектах финалистов московских технологических конкурсов


Спорт в России и мире
Москва

В Москве состоялся чемпионат по плаванию среди команд столичного управления Росгвардии


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Надежда Гуськова

«Совесть не позволила»: Надежда Гуськова в юности попадала в клубы оригинальным способом


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

А виновата Россия: Польша обвиняет Москву в организации «кампании по дезинформации»





Путин в России и мире
Москва

Главы России и Туркменистана подтвердили настрой на укрепление партнерства стран


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Бывшую помощницу Сергея Шнурова осудили за кражи



Москва

Пытавшиеся прорваться в Склиф фигуранты дела Wildberries признали вину

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net