Չինաստանում նախօրեին կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել
Չինաստանում նախօրեին կորոնավիրուսի վարակման երեք նոր դեպք է գրանցվել, ապաքինվել է 80 հիվանդ, մահացու ելքեր չեն գրանցվել, հաղորդում է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ երեք նոր դեպքերից երկուսը ներմուծված են և գրանցվել են Հեյլունցզյան հյուսիսարևելյան նահանգում:
«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 82 830 հաստատված դեպքերի մասին, այդ թվում ՝ ներկայում վարակակիր է 723 մարդ (52 մարդ գտնվում է ծանր վիճակում), 77 474 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 4633-ը մահացել են», - ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են տվյալներ հրապարակել հիվանդության ասիմպտոմատիկ դեպքերի մասին, վերջին օրերին հայտնաբերվել է 25 նման դեպք։ Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 51 մարդ, որոնց կորոնավիրուսի թեստերը դրական են եղել, սակայն հիվանդության համար ոչ մի բնորոշ ախտանիշ չեն դրսևորվել: Հսկողության տակ են մնում 974 ասիմպտոմատիկ դեպքերով հիվանդներ։
Համավարակի օջախ Հուբեյ նահանգում մեկ օրում վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հիվանդանոցներից դուրս է գրվել 12 մարդ։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 994 960-ի, որից 206 997-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 878 955 մարդ։