Իտալիայում կորանավիրուսից մահացության ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել վերջին մեկ օրում. ТАСС
Իտալիայում կորանավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով վերջին մեկ օրում 260 մարդ է մահացել, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է մարտի 15-ից ի վեր:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը, մահացածների ընդհանուր թիվը երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 26 644-ի:
Ապաքինվածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 1808 մարդ, ընդհանուր առմամբ՝ 64 928: Վարակվածների ընդհանուր ցուցանիշը հասել է 197 675-ի:
Լոմբարդիա մարզում, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն էր դարձել Իտալիայում, կիրակի արձանագրվել է մահացության նվազագույն ցուցանիշը մարտի 7-ից ի վեր:
Մարտի 27-ին Իտալիայում արձանանագրվել էր ամենամեծ թվով մահացության դեպքերը մեկ օրում՝ 969 մարդ: