Վրաստանում 2 մլն դոլար արժողությամբ հերոին է առգրավվել. ձերբակալվել են Բուլղարիայի քաղաքացիներ (տեսանյութ)
Վրաստանի Բաթում քաղաքում վրաց և ամերիկացի իրավապահների համագործակցության արդյունքում իրականացված արշավի ժամանակ 40 կգ հերոին տեսակի թմրանյութ է առգրավվել, որի արժեքը կազմում է 2 մլն դոլար:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Մամուկա Չելիձեին, հատուկ գործողությունների ժամանակ Բուլղարիայի երկու քաղաքացի է ձերբակալվել:
Հատուկ արշավն սկսվել է այսօր առավոտյան, սակայն նախապատրաստական աշխատանքները երկու ամիս են տևել:
Չելիձեի խոսքով՝ մարտին պարզվել էր, որ Բուլղարիայի երկու քաղաքացիներ անօրինական ճանապարհով թմրանյութեր են ներկրել Վրաստանի տարածք` մեքենայի հատուկ թաքստոցում: Նրանք նախատեսում էին թմրանյութը հասցնել Կենտրոնական Եվրոպա: