Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2020

«Կարծում եմ՝ իմ մասնագիտության մեջ ամենամեծ դժվարությունը հոգեբանական ապրումներն են ու անզորության զգացողությունը». Ա. Ավագյան

0

Աննա Ավագյանը ապագա ուռուցքաբան-արյունաբան է, իր ավագ գործընկերների նման պայքարում է, որպեսզի փրկվեն կյանքեր։ Ապագա բժշկուհին սիրում է իր մասնագիտությունը, խոստովանում է՝ դժվարություններ էլ կան: «Լինելով մանկական ուռուցքաբան-արյունաբան՝ կարծում եմ, որ իմ մասնագիտության մեջ ամենամեծ դժվարությունը հոգեբանական ապրումներն են ու անզորության զգացողությունը, որն առաջանում է երկարատև բուժումից հետո երեխային կորցնելուց հետո, կարծում եմ՝ որևէ ֆիզիկական …

The post «Կարծում եմ՝ իմ մասնագիտության մեջ ամենամեծ դժվարությունը հոգեբանական ապրումներն են ու անզորության զգացողությունը». Ա. Ավագյան appeared first on ԳԱԼԱ.

Աննա Ավագյանը ապագա ուռուցքաբան-արյունաբան է, իր ավագ գործընկերների նման պայքարում է, որպեսզի փրկվեն կյանքեր։ Ապագա բժշկուհին սիրում է իր մասնագիտությունը, խոստովանում է՝ դժվարություններ էլ կան:

«Լինելով մանկական ուռուցքաբան-արյունաբան՝ կարծում եմ, որ իմ մասնագիտության մեջ ամենամեծ դժվարությունը հոգեբանական ապրումներն են ու անզորության զգացողությունը, որն առաջանում է երկարատև բուժումից հետո երեխային կորցնելուց հետո, կարծում եմ՝ որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի կարող համեմատվել այդ զգացողությունների հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է Աննան։

Նա նշում է, որ չնայած պանդեմիայի օրերին կամավոր չի եղել  ինֆեկցիոն բաժանմունքներում կամ մեկուսարաններում, բայց այս օրերին մյուս օրդինատորների հետ աշխատել է կամավորական հիմունքներով:

«Ցանկացած աշխատանք կատարելիս ինձ համար ամենակարևորն է, որ այն բավարարի իմ հետաքրքրությունները։ Կարևորում եմ կյանքում օգտակար լինելու ցանկությունը, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, որ դիմել եմ կամավորությանը գիտակցված, պարզապես միշտ պահանջ եմ ունեցել ուսումնական պրոցեսից դուրս զբաղվելու հետաքրքիր և օգտակար գործով։ Կարող եմ ասել, որ կամավորությունն ինձ համար առաջին հերթին ինքնադրսևորման և ինքնաարտահայտման միջոց է»։

Աննայի կարծիքով՝ երբ քեզ օգտակար ես զգում, ստանում ես մոտիվացիայի և էներգիայի մի մեծ չափաբաժին։

Աննա Ավագյանը պատմում է, որ երեխաների հետ աշխատանքը լի է զվարճալի դեպքերով. «Անգամ քաղցկեղի նման ծանր հիվանդություն ունենալու պարագայում երեխաները շարունակում են պահել իրենց կենսուրախությունը և դրական տրամադրվածությունը։ Որպես հետաքրքիր փաստ՝ կարող եմ նշել, որ մեր երեխաների մեծ մասին մենք զվարճալի մականուններ ենք տալիս, որի հետևանքով բժիշկների զրույցներում հաճախ կարելի է լսել նմանատիպ արտահայտություններ. «Գնոմիկը այսօր չի ջերմել» կամ «Կուզյայի անալիզներում որևէ շեղում չի հայտնաբերվել»»։

Ապագա բժշկի կարծիքով՝ բժիշկ-պացիենտ հաջողված հարաբերությունների գրավականը փոխվստահությունն է և միավորվածությունը հիվանդության դեմ պայքարում. «Հատկապես երեխաների պարագայում շատ կարևոր է, որ փոքրիկ պացիենտը գիտակցի, որ նա լիովին վերահսկում է բուժման ընթացքը, և իր կարծիքը և ցանկությունները հաշվի են առնվում բուժանձնակազմի կողմից։ Ըստ իս, լավագույն տարբերակն է, երբ երեխան իր բժշկին ընկալում է որպես ավագ ընկեր, որն անտարբեր չէ իր առողջության և ապրումների նկատմամբ։ Իհարկե, գործնականում հարաբերությունների նման մակարդակին հասնելը բավականին դժվար է, հատկապես հաշվի առնելով, որ շատ ընտանիքներում ընդունված է երեխաներին սաստելու նպատակով նրանց բժիշկներով վախեցնել՝ ասելով. «Քեզ լավ պահիր, թե չէ կտանենք բժշկի մոտ, բժշկին կասենք՝ քեզ կսրսկի»:

Բնականաբար արմատացած այդ բացասական վերաբերմունքը շատ դժվար է լինում կոտրել, սակայն ժամանակի ընթացքում, երբ երեխան տեսնում է իր հանդեպ հոգատարությունը, ինչպես նաև հոգեբանի և ավագ մասնագետների օգնությամբ այդ դժվարությունները հաջողվում է հաղթահարել և ստեղծել փոխվստահության մթնոլորտ»։

Աննա Ավագյանն անդրադառնում է նաև կորոնավիրուսին, նշում՝ մարդիկ բավականին իրազեկված են: «Իրազեկման պակաս մեր հասարակությունը չունի, անհրաժեշտ ինֆորմացիան մատուցվում է բոլոր շերտերին հասանելի կերպով, սակայն, ցավոք սրտի, մեր բնակչության շրջանում, ինչպես ցանկացած հասարակության մեջ, կան ու միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն գիտակցում սոցիալական պատասխանատվությունը կամ անգամ այն գիտակցելու պարագայում էլ այս կամ այն պատճառով չեն ցանկանում ենթարկվել սահմանված կանոններին։

Այս պանդեմիան մեզ ապացուցեց, որ սա համաշխարհային խնդիր է, որն առկա է անգամ ամենազարգացած երկրներում։ Կարծում եմ՝ անիմաստ է սպասել, որ ամբողջ հասարակությունը կգիտակցի այդ պատասխանատվությունը, ըստ իս, ավելի արդյունավետ է սահմանել կանոնների պահպանման խիստ վերահսկողություն»,- եզրափակեց ապագա բժշկուհին։

 

 

The post «Կարծում եմ՝ իմ մասնագիտության մեջ ամենամեծ դժվարությունը հոգեբանական ապրումներն են ու անզորության զգացողությունը». Ա. Ավագյան appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам


Спорт в России и мире
Москва

В Нижнем Тагиле прошел десятый благотворительный забег ЕВРАЗа и городской спортивный праздник «Дай пять!»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Станислав Кондрашов Telf AG: Китай стремиться к экологически чистому производству





Путин в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Бизнесвумен Матильда Шнурова снялась без одежды в США



Москва

Лесной пожар потушили в Железнодорожном

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net