Իսպանիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցել է վարակման նոր դեպքերի ցուցանիշը․ El Pais
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում փոքր-ինչ մեծացել է նախորդ օրվա ցուցանիշի համեմատ, սակայն շարունակում է 400-ից ցածր մնալ:
Ինչպես ներկայացնում է El Pais-ը՝ մեջբերելով Առողջապահության նախարարության տվյալները, ապաքինվածների 24-ժամյա թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցել է նոր վարակվածների թիվը:
Ապրիլի 25-ին կորոնավիրուսից 367 մարդ է մահացել Իսպանիայում, վարակման 2944 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվել է 3353 մարդ:
Երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր հիվանդության հետևանքով մահացել է 22․902 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 105․149-ը: