ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում. Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն: