ԱՄՆ-ում զույգ եղբայրները մահացել են համավարակից՝ 100 տարվա տարբերությամբ. Mirror
ԱՄՆ-ում մահացել է Երկրորդ աշխարհամարտի վետերան Ֆիլիպ Կանը, ով վարակվել էր կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է Mirror-ը, տղամարդն ունեցել է զույգ եղբայր, որը մահացել է 1919 թվականին՝ ծնվելուց շաբաթներ անց: Այդ ժամանակ նա վարակվել է իսպանական գրիպով:
Ֆիլիպի մոտ կորոնավիրուսի ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 17-ին: Նա հոսպիտալացվել է: Մահանալուց առաջ նա անդադար խոսել է եղբոր մասին:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան 880 000 մարդ: Մահացել է 49 845-ը, ապաքինվել է 85 922 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: