Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին
Բունդեսլիգայի առաջնությունը, որը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կվերսկսվի մայիսի 9-ին, հաղորդում է Daily Mail-ը:
Դրանից առաջ ակումբների բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Նշվում է, որ երկրպագուների թիվը ստադիոնում չի կարող գերազանցել 322-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում անցել է 152.000-ը: