Վանաձոր ՔԿՀ-ից ահազանգ ենք ստացել, որ 20 անձ դիմել է հացադուլի՝ կապված դատաիրավական գործընթացների երկարաձգման հետ. ԲՀԿ (տեսանյութ)
Վանաձոր քրեակատարողական հիմնարկից ահազանգ ստացանաք, որ 20 հոգի դիմել է հացադուլի՝ կապված դատաիրավական գործընթացների երկարաձգման հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովի ամիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես՝ որպես իրավաբան, հայտարարում եմ, որ ՀՀ սահմանադրությամբ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ արժեք են: Ցանկացած հայի կյանքը թանկ է, ես խնդրում եմ արագ արձագանք, որ պարզվեն պատճառները և տրվեն լուծումներ»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ հացադուլավորները կավելանան, եթե րոպե առաջ քայլեր չներձառկեն: Նա նաև այլ հարց բարձրացրեց. «Եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուքի մեջ ներառել միրգ ու քաղցրավենիք, ապա ինչու են թույլ տալիս, որ ով քարտ ունի, քրերակատորաղականի կողքի բուտկայից նույն միրգը և քաղցրավենիքը գնել»,-ասաց նա և նշեց, որ ՔԿՀ-ում միրգ տալիս են երկո- երեք օրը մեկ, կամ օրը մեկ՝ մեկ խնձոր:
Նա նաև, անդրադառնալով հիղներին տրվող աջակցությանը, ասաց, որ կարծեք դա «կիսահղի ծրագիր է», կոչ արեց տարբերակված մոտեցում չցուցաբերել: