123ru.net
World News in Armenian
Апрель
2020

Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկությունները շարունակվում են

0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկությունները շարունակվում են:



Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանի ազատման դիմումին այսօր արդեն հաջորդեցին լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանի և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանի դիմումները:



Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը «Ազատությանն» ասաց, որ միջադեպը մեկնաբանել չի ցանկանում, բայց նաև վստահեցրեց, թե հեռանալու որոշումը եղել է անձամբ Պետրոս Ղազարյանինը, Հանրայինի կառավարման մարմինը հանդիսացող խորհուրդը նրան ոչինչ չի հորդորել․ - «Խորհուրդը չի որոշում կայացրել, այլ Պետրոս Ղազարյանի դիմումի հիման վրա։ Նա, ի դեպ, ազատվել է լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից, բայց որպես հաղորդավար ինքը կշարունակի իր աշխատանքը»։


Պետրոս Ղազարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։


Արա Շիրինյանը փոխանցեց նաև, որ լրատվական ծառայության տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ղազարյանի տեղակալ Ռուբեն Շահինյանը։


Լրատվականի նոր տնօրեն կնշանակվի մրցութային կարգով գործադիր տնօրենի ընտրությունից հետո, իսկ գործադիր տնօրենի պարտականությունները կկատարի Արմեն Սարգսյանը:


Շիրինյանը չմեկնաբանեց, թե արդյոք համարժեք համարում է աշխատանքից հեռացման դիմումներն ու տեղի ունեցած միջադեպը։


Վարչապետի ուղերձի տեխնիկական փորձի կադրերում  երևում էր, որ նա պատրաստվում է ուղիղ եթերին, այդ ընթացքում մի քանի անգամ հազում է, ջուր ու հաբ է խմում։ Տեսանյութը Ֆեյսբուքում, սակայն, տարածվել էր ծաղրական բնույթի մոնտաժով։



Շիրինյանն ասաց, որ անձամբ վարչապետի հետ զրույց չի ունեցել, բայց դրա անհրաժեշտությունը տեսնում է։ Հավելեց, որ որևէ քննարկում չի ունեցել նաև վարչապետի աշխատակազմի հետ։



Ավելի վաղ հանրային հեռուտաընկերության աշխատակազմի տարածած հաղորդարգության մեջ կարդում ենք․ «Ինչ վերաբերում է ուղիղ եթերում վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին»։


«Ազատությունը» Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքվեց, թե արդյոք վարչապետի թիմում պատասխանատվության ենթարկվողներ լինելու են։  «Ես կարող եմ ասել, որ ես շատ ցավում եմ տեղի ունեցածի համար։ Լինելով վարչապետի խոսնակը, ինձ համար դա ցավալի դեպք է, որ տեղի ունեցել, որը երբևէ չպետք է այլևս կրկնվի։ Մեր կողմից մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացառենք հետագայում նման գործելաոճը մեր գործընկերների հետ»։


Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ որևէ քննարկում Հանրային հեռուտաընկերության խորհրդի հետ ինքը չի ունեցել։ Չունեն նաև ուսումնասիրություն, թե բաց կապուղուց օգտված ութ հեռուտաընկերություններից որն է տարածել տեխնիկական փորձի կադրերը:


Այսօր վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակը», հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել է․ - ««Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»:


Գեղամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հրապարակումը հիմարություն որակեց․ - «Երբ որ ասում է «Երկիր մեդիա»-ից տեսանյութը տրվել է TV5-ին, դա ծիծաղելի էր, որովհետև TV5-ը, հայաստանյան մնացած հեռուստաընկերությունները այդ ազդանշանը ստացել են։ Ազդանշանը բաց է եղել։ Այսինքն՝ կարիք չկար «Երկիր մեդիա»-ից տանել TV5 տալ, եթե այդ ազդանշանը բաց է եղել։ Բայց հետո պարզեցի, որ Հարություն Հարությունյանը էս երկու օրը հայտարարել է, որ իրենք նույնիսկ այդ ազդանշանը չէին բացել։ Ու որպեսզի գտնեն մի ձև, թե ինչպես կարող է TV5-ում հայտնվել, գտել են Գեղամ Մանուկյան անունը։ Վաղը կարող է Սիմոն Սիմոնյան լինի, կամ մեկ ուրիշը»: 


 


 




 





Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги


Спорт в России и мире
Москва

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Зарина Дияс

Зарина Дияс может встретиться с Ариной Соболенко на топовом турнире


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

1114 кг мусора и вторсырья за час: новый рекорд акции «Живи Экологично»





Путин в России и мире
Москва

???? По горячим следам 24.09.2024. Блинкен: Путин использует зиму, использует погоду как оружие. Предстоящая зима будет сложной


Лукашенко в Беларуси и мире
Минск

Цифры ⟩ Граждане Эстонии чаще других жителей ЕС ездят в Беларусь, сообщают в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Кремле назвали позицию Зеленского «фатальной ошибкой»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.



Москва

Студентка получила штраф за плевок в особый плакат. Блогер не стал молчать: "Вы серьёзно?!"

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net